Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Խարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» Զելենսկու վարկանիշը զրոյանում է Լայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. Բաղդասարով Հայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացում Այգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասին Եթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելուն

Սահմանամերձ Բաղանիսը նոր մանկապարտեզ ունի

Արխիվ 16-20

Բաղանիսը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում՝ Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Հեռավորությունը Երևանից՝ 175 կմ, Իջևանից՝ 41 կմ, Հայաստան Ադրբեջան շփման գծից՝ մինչև 1 կմ: Բնակավայրը հիմնվել է հինգերորդ դարում, ավերվել մոնղոլական արշավանքների ժամանակ և վերականգնվել 13-րդ դարում: Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 134 բնակիչ, բոլորն էլ հայ: Ներկայումս գյուղում բնակվում է մոտ 900 մարդ: Բաղանիսը գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 29C է, ձմռանը` -3C: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, կան խաղողի այգիներ: Համայանքը գազաֆիկացված է, ունի վերակառուցված խմելու ջրի ցանց: Գյուղի դպրոցը գտնվում է բարվոք վիճակում, առանձին գործող մանկապարտեզ չկա:

Բաղնիսով անցնող հիմնական ճանապարհը և բուն գյուղը գտնվում են հակառակորդի կրակահերթերի թիրախային գոտում, միջպետական ճանապարհի համար կառուցված է համեմատորեն ապահով շրջանցիկ ճանապարհ: Բաղանիսի պատմական հուշարձանն է 10-րդ դարում կառուցված, ներկայումս կիսավեր Սուրբ Աստվածածին եկեղեցին: Համայնքների խոշորացման շրջանակներում Բաղանիսը 2016-ից մաս է կազմում ընդլայնված Նոյեմբերյան համայնքին: Այս համայնքը բազմիցս հրետակոծվել է հակառակորդի կողմից արձակած կրակից: Չնայած նրան, որ այն մշտապես դիտարկվում ու գտնվում է հակառակորդի ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ շարունակում է ծաղկել ու ապրել բնականոն հունով: Շնորհիվ համայնքի երիտասարդ ղեկավար Նարեկ Սահակյանի այստեղ կազմակերպվում են տարրաբնույթ միջոցառումներ, մշակվում նորանոր ծրագրեր՝շենացնելու հարազատ գյուղն ու թեթևացնելու ազգաբնակչության առօրյա և կենցաղային խնդիրները: Բավականին վերջերս իմացանք,որ այստեղ բացվելու է նոր մանկապարտեզն,որտեղ հաճախելու են գյուղի փոքրիկ բնակիչները:

Եվ այսպես հունիսի 22-ին այստեղ էին հավաքվել տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝ մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը: 10 ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո հանդիսավորությամբ բացվեց գյուղի մանկապարտեզը, որը կառուցվել է ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Այն 41 միլիոն դրամ ներդնել նախագծի մեջ, իսկ կացարանը՝ Հայկական միության աջակցությամբ (6 միլիոն դրամ): Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը մանկապարտեզի բացման արարողության լուսանկարները հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Նոր մանկապարտեզը կառուցված է Բաղանիս գետակի ափին: Կար մտահոգություն, թե նոր մանկապարտեզի վայրը սխալ է ընտրված, և շենքը կարող է տուժել
գարնանային վարարումներից: Սահմանապահ գյուղին հաջողվել է նաև այս հարցը լուծել:

Մանկապարտեզի շենքը գետի վարարումից պաշտպանելու համար տեղադրվել են ֆելզիտե հատուկ բլոկներ։ Մանկապարտեզի բացումն իսկական տոն է դարձել գյուղի համար: Հիշեցնենք, որ այս տարի մայիսին ՀՀ կառավարությունը սահմանամերձ գյուղում մանկապարտեզ կառուցելը խիստ ռիսկային էր համարել և գյուղում մանկապարտեզ կառուցելու վերաբերյալ մեկ տարի առաջ կայացված որոշումը որոշվել էր չեղարկել այն պատճառաբանությամբ, որ երեխաները կարող են հակառակորդի նշանակետում հայտնվել:Մանկապարտեզի հին շենքը գտնվում է Բաղանիսի միջնակարգ դպրոցի հարևանությամբ` Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղում տեղակայված ադրբեջանական հենակետերի գնդակոծության գոտում, այդ պատճառով շենքն արդեն վաղուց չէր շահագործվում: 2013 թ.-ից գյուղապետարանի շենքում առանձնացվել էր մեկ սենյակ՝ մանկապարտեզի պարապմունքները կազմակերպելու համար:Նշենք,որ 1991թ.-ից Բաղանիսում մանկապարտեզ չի եղել, իսկ 2016թ.-ին համայնքում գործող նախակրթարանը վերածվել է մանկապարտեզի, որտեղ այսօր 18 երեխա է հաճախում: «Խորհրդային տարիների մանկապարտեզը պատերազմի ժամանակ գնդակոծության հետևանքով դադարեցրել է իր գործունեությունը: 1991թ.-ից մանկապարտեզ չենք ունեցել: Հիշեցնենք, որ գյուղական մանկապարտեզի նախկին շենքը ոչնչացվել է 1992-1995 թվականների գնդակոծությունների հետևանքով: 2016թ նախակրթարանը դարձել է մանկապարտեզ` փոքրերի ու ավագ խմբով, և մինչ օրս գործում է Բաղանիսի գյուղապետարանի մի փոքր սենյակում, որտեղ հարմարեցրել ենք պայմանները»,- նշեց Նարեկ Սահակյանը: Նարեկ Սահակյանի խոսքով` համայնքում մանկապարտեզ հաճախող երեխաների թվի ավելացման միտում կա:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարները Նարեկ Սահակյանի  Facebook-յան էջի



Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода