Iravunk.com | Միայն ուզում են պաշտոն, աթոռ, փող. ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ
Շոյգուն լքեց ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնը «Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը Հոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա Հակոբյան Ինչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավ Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան Վաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ Սրբազան Ձեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավին Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքին Սաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ Սրբազան Ինչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետ

Միայն ուզում են պաշտոն, աթոռ, փող. ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգիչ-երգահան ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԻ հետ:

Պարոն Բայաթյան, երկրում տիրող իրավիճակն ինչպե՞ս է անդրադառնում Ձեր հոգեվիճակին:

— Բացի անհանգստությունից, ոչ մի հուսադրող բան չկա` նվաստացած վիճակում ենք:

Ներկայիս պառակտված վիճակի մասին ի՞նչ կասեք:

— Դա միշտ էլ եղել :  Պառակտվածությունը ջրի երես է դուրս գալիս այն ժամանակ, երբ փող տվողները հայտնվում են: Կան մարդիկ, որոնք ֆինանսավորում են համապատասխան խմբերին: Այդ խմբերն էլ ֆինանսի համապատասխան` փորձում են իրենց դրսևորել: Փողը վերցնում են, և իրենց շատ չի հետաքրքրում մեր երկրի ո՛չ ապագան, ո՛չ էլ ներկան, ո՛չ հոգատար են, ո՛չ էլ մտահոգված մեր երկրի համար: Գուցե միամիտ մարդիկ կան, որ դրան հավատում են, բայց ես միամիտ չեմ: Ես չեմ հավատում: Այդ մարդիկ միայն ուզում են պաշտոն, աթոռ, փող:

Մի՞շտ եք այսպես հիասթափված եղել:

— Հիասթափված չեմ եղել: Առաջ հույս ունեի, որ մեր ազգի մի մասը շատ ավելի ազնիվ է: Իսկ հիմա տեսնում եմ, որ առաջ են եկել նրանք, ովքեր ո՛չ ազգասեր են, ո՛չ էլ՝ ազնիվ: Նրանք ոչ մի բան են: Ուղղակի իրենց փող է պետք: 1990-ականներից մինչ օրս քանի կառավարություն փոխվեց, բայց ոչինչ չփոխվեց… Բոլորն էլ նույն ճանապարհով են գնում: Ես ոչ մի հուսադրող բան չեմ տեսնում:

Բայց չէ՞ որ փողից առավել սեփական անվտանգությունն է:

— Երբ մարդ այնպիսի մի վիճակի մեջ է ընկնում և որոշում է ինչ-որ մի գործողություն կատարել, իրեն թվում է, որ ինքը միշտ ճիշտ և փրկված կլինի: Մարդաչսիրությունն ու մեծամտությունը շատ է նկատելի նրանց արարքներում: Եվ հետո չեն էլ զգում, որ իրենք էլ են վտագված: Այն, ինչ որ ժողովրդի հաշվին գռփել, հավաքել են, դա էլ է վտանգված: Կամ նրանք դա չեն զգում, կամ էլ շատ լավ զգում են, մտածում են` ցանկացած պահին կփախչեն երկրից: Նրանց պետք չէ, թե երկրում ինչ է կատարվում: Ինչ խնդիրներ կան: Եթե երկրի համար որևէ դրական բան արվեր, մարդիկ կնկատեին իրենց կյանքի փոփոխությունը դեպի լավը, արժանապատիվը, բարեկեցիկը:

Մարդաչսիրությունը շա՞տ է արտահայտված

— Ես չեմ ուզում ամպագոռգոռ հայրենասիրությունից ու ազգասիրությունից խոսել: Դրա մասին թող խոսեն մասնագետները: Մենք ուղղակի պարտավոր ենք լինել մարդասեր: Այսինքն` չլինենք սրիկա:

Ի՞նչ պետք է արվի, որ չլինենք սրիկա:

— Շատ խորքային փոփոխություններ են պետք: Մենք պետք է վերանայենք մեր պատմությունը և հասկանանք, թե ինչով ենք աշխարհին ներկայացել և հիմա ինչով ենք հանդես գալու: Մենք պետք է մեր բոլոր լավագույն ազնիվ մարդկանց, որոնք եղել են ու հիմա էլ կան, ցույց տանք աշխարհին: Դա մի մեծ աշխատանք է, որը կապված է կրթության հետ: Կրթությունը պետք է համապատասխան վիճակի մեջ լինի, որպեսզի մենք կիրթ սերունդ ունենանք: Եվ դա կտևի բավականին երկար ժամանակ: Մենք պետք է հասկանանք մեր պատմությունը, թե ինչ ունենք: Մենք պետք է ազնվությունն առաջնայինը համարենք, այլ ոչ թե կիսագրագետ, անգրագետ երևույթները մեզ համար օրինակելի դառնան: Այդ ամեն ինչը շատ լավ գիտակցենք: Եթե մենք չփոխվենք, ոչ մի լավ բան չի լինի: Կունենանք Ազգային ժողով, որն ինչ-որ անհասկանալի օրենքներ է ընդունում: Մեր մշակույթը պետք է հեռանկարներ ունենա, այլ ոչ թե՝ ով ինչ ցանկանա, մարդկանց ցույց տա: Մեր հասարակությանը կարող է ավելի լավը դարձնել ինֆորմացիան: Ես նկատի ունեմ տարբեր լրատվամիջոցները` հեռուստատեսություն, թերթեր, ինտերնետ: Հեռուստատեսությունը պետք է ենթարկվի իր իրական կոչմանը, այլ ոչ թե ծառայի ինչ-որ կոնկրետ ուժի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Շոյգուն լքեց ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնը«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճըՀոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա ՀակոբյանԻնչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ ՍրբազանՎաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ ՍրբազանՁեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավինՀայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքինՍաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ ՍրբազանԻնչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետՎաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքըՈվ կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ ՍրբազանԱյդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասինՇարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոՀերի՛ք է, իրար միս ուտենք. Արման ԱբովյանՌուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերիցԿույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համարՈվքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. ԱյնթապլեանԱրեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. ՔոչարյանԱյո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման ԱբովյանՀնարավոր չէ 2018-ի սցենարով իշխանափոխություն անել. Արման ՂուկասյանՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. ԼուսանկարՇվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՀստակ կոնցեպտ է պետք. միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. քննարկումՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода