ՀՀԿ ԵԿ անդամներն այցելեցին Պարույր Սեւակի տուն-թանգարան, ծաղիկներ խոնարհեցին նրա գերեզմանին
ՄշակութայինՀանճարե՜ղ Պարույր Սեւակի 100-ամյակն է։ 1924 թ.-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սեւակը։ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները այսօր այցելեցին Պարույր Սեւակի տուն-թանգարան, ծաղիկներ խոնարհեցին նրա գերեզմանին:
Սակայն գիտես նաեւ, որ ձմեռից հետո
Իր հաղթական տոնով միշտ մայիսն է գալիս,
Որ արկերով դաժան և վառոդի ծխով
Չի ընդհատվում երբեք շունչը դարի:
(1947 թ., Երեւան)