Iravunk.com | «Կոլոմբինա»-ն կունենա ուրույն հանդիսատես, կմասնակցի փառատոների. առաջնախաղ՝  «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում
«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը Հոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա Հակոբյան Ինչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավ Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան Վաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ Սրբազան Ձեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավին Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքին Սաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ Սրբազան Ինչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետ Վաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքը

«Կոլոմբինա»-ն կունենա ուրույն հանդիսատես, կմասնակցի փառատոների. առաջնախաղ՝  «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում

Մշակութային

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում միահյուսվել էր 20-րդ դարասկզբի ռուս ամենավառ դասականներից մեկի` Ալեքսանդ Բլոկի սիմվոլիզմն ու ղազանչյանական սյուրռեալիզմը. արդյունքում հայ հանդիսատեսն ունեցավ երիտասարդական «գժական» հաջողված ներկայացում բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Այսպիսին է «Կոլոմբինա» ներկայացումը, որը թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ բեմադրել է, ըստ Ալ. Բլոկի «Բալագանչիկ» պիեսի: Ներկայացման առաջնախաղը ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից, իսկ բեմադրության մանրամասների շուրջ «Իրավունք»-ը զրուցեց բեմադրիչի հետ:

«ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿԻ ՄՅՈՒՍ ԳՈՐԾԵՐԻՆ ԵՎՍ»

- Պարոն Ղազանչյան, ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ»-ին:

- Երբ Ալեքսանդր Բլոկի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրեցի «Արքան հրապարակում» ներկայացումը, պարզվեց՝ այն ոչ միայն մեզ է հետաքրքիր, այլեւ ներկայացումը շատ պատվով «քննություն հանձնեց» Միլանում: Մենք երկու օր լեփ-լեցուն դահլիճներում խաղացել ենք այդ ներկայացումը եւ Միլանից մեզ դարձյալ հրավիրեցին՝ մասնակցելու փառատոնի, որտեղ 150-180 թատրոնների մեջ մենք հինգերորդ տեղում էինք: Ընդ որում՝ ասեմ, որ 1-4-րդ տեղերին զիջում էինք ընդամենը մեկ-երկու ձայներով: Այդ փառատոնն ընթանում է ամբողջ տարվա ընթացքում, իսկ ներկայացումների օգտին քվեարկում է ինչպես ժյուրին, այնպես էլ հանդիսատեսը: Ստացած ձայների արդյունքում էլ որոշվում է ներկայացման վարկանիշը, թե որ տեղում, որ ներկայացումը կհայտնվի: Եվ մեզ նորից առաջարկել են մասնակցել փառատոնի՝ արդեն նոր գործով, որը կլինի Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկը»՝ դարձյալ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ է եւ Վաչե Շառաֆյանի հրաշալի երաժշտությամբ: Ներկայացումը դեկտեմբերի վերջին արդեն պատրաստ էր, ուղղակի, Ամանորից հետո մի հատ շունչ քաշել էր պետք, դրա համար էլ առաջնախաղը եղավ հիմա:

- «Արքան հրապարակում», «Բալագանչիկը»… Սա նշանակո՞ւմ է, որ Ալեքսանդր Բլոկի ստեղծագործություններին անդրադարձը լինելու է շարունակական:

- Շատ հետաքրքիր գրող է Ալեքսանդր Բլոկը: Հատկապես, երբ իր կենսագրությունն ես ուսումնասիրում եւ աշխատում ես իր գործերի հետ, բացահայտում ես, որ ունիկալ մարդ է եղել: Ավելի բարդ, ավելի անհասկանալի, ավելի հանելուկային երեւույթ, երեւի, համաշխարհային պոեզիայի մեջ դժվար է գտնել: Նա, իսկապես, համաշխարհային հզոր երեւույթ է: Հետեւապես, անպայման կանդրադառնանք նրա մյուս գործերին եւս: Եվ չի բացառվում, որ հաջորդը լինի Ալ. Բլոկի «Տասներկու» պոեմը:

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՊԱՏԵՀԱԺԱՄ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ»

- Ներկայացման մեջ ներգրաված էին բացառապես երիտասարդ դերասանները: Սա քայլ առա՞ջ է դեպի թատրոնի սերնդափոխությունը:

- Ուղղակի, այն խնդիրները, որոնք դրվել էին այս ներկայացման մեջ դերասանների առջեւ ավելի ճիշտ եւ ավելի լավ կիրականացնեին երիտասարդները: Ընդամենն այս բեմադրությունը պլաստիկայի, պարի, շարժման հետ է կապված: Իսկ ընդհանրապես ես դեմ եմ, որ սերնդափոխությունն այդպես նպատակ է դառնում: Սերնդափոխությունը պետք է աննկատ տեղի ունենա, մենք պետք է դա չզգանք, որովհետեւ այն օրգանական, բնական պրոցես է: Ուզենք, թե չուզենք մի օր գալու է պահ, որ այս դերասանը կամ դերասանուհին, որը միշտ հերոս կամ հերոսուհի է խաղացել արդեն մեծ է լինելու, եւ մենք ստիպված ենք լինելու ավելի երիտասարդի բերել եւ այդ դերը վստահել: Այսինքն՝ այսպես, թե այնպես սերնդափոխությունը կատարվում է, եւ դա ո՛չ ինձնից է կախված, ո՛չ մեկ ուրիշից, առանց դրա չի լինի:

- «Կոլոմբինա» ներկայացման հիմնական ասելիքը հանրության ո՞ր շերտին է ուղղված եւ ինչպիսի՞ հանդիսատեսի եք սպասում:

- Կարծում եմ՝ այս ներկայացումը կունենա իր ուրույն հանդիսատեսը, որը ցավով եմ ասում՝ կլինի շատ սակավ, որովհետեւ այսօր բեմերը ողողվել են անտրեպրիզային կատակերգություններով: Ցավոք սրտի, հանդիսատեսը մեծ հաճույքով գնում է այդ ներկայացումներին: Բայց, միեւնույն է, մենք պարտավոր ենք, մանավանդ այս դահլիճում էքսպերեմենտներ անել եւ հետաքրքիր գործեր բեմադրել: Ըստ էության, անել այն, ինչ մեզ հետաքրքրում է եւ չմտածել՝ քանի հոգի կնայեն, քանի հոգի չեն նայի: Ի վերջո, ստեղծագործական պրոցեսն, ամեն դեպքում, մի քիչ տարբերվում է առօրյա, մի պատեհամոլ, պատեհաժամ երեւույթներից, որոնք արվում են ընդամենը այդ պահին գումար կորզելու համար, ուրիշ ոչնչի: Հաստատապես կարող եմ ասել, որ այս ներկայացումը, համենայնդեպս, երեք փառատոնի անպայման կմասնակցի:

«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՏՈՆԸ ԿԱՅԱՆԱ»

- Իսկ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը «Կոլոմբինա»-ն կլինի՞ ներկայացված որեւէ անվանակարգում:

- Չգիտեմ, դեռ մտածում եմ… Իմ քարը ծանր է, Թատերական գործիչների միության նախագահ ընտրվելու օրվանից ես շատ նրբանկատ եմ մոտենում այդ հարցերին: Կարեւոր է, որ թատերական տոնը կայանա, մնացածն անձամբ ինձ համար, որպես բեմադրիչի, էական չէ:

- Փակագծեր կբացե՞ք, թե ինչ ձեւաչափով այս տարի կլինի «Արտավազդ»-ը:

- Ձեւաչափը նույնն է, «Արտավազդ»-ը կկայանա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը: Ժյուրիի կազմն արդեն կա, ներկայացումներից երկու-երեքը, որը հնարավոր էր մի քիչ շուտ դիտել, արդեն դիտել են, որպեսզի հետո ցայտնոտն ավելի քիչ լինի: Իսկ փետրվարի 15-ից արդեն ավելի ակտիվ շրջանը կսկսվի եւ կդիտենք ներկայացումներ ոչ միայն Երեւանում, այլ կլինենք Գյումրիում, Վանաձորում, ընդ որում՝ ոչ մեկ անգամ, Կապանում, Գավառում: Ուրախալին այն է, որ մասնավոր շատ պրոյեկտներ էլ են ներկայացվում «Արտավազդ»-ին, ինչն ինձ համար, համենայնդեպս, շատ ուրախալի է:

- Իսկ մրցանակաբաշխության կազմակերպման բեռն այս տարի Հայաստանի Թատերական գործիչների միությունը միայնա՞կ է տանելու:

- Ոչ մեկի հետ համատեղ չենք անցկացնելու, միայն հովանավորի: «Արտավազդն» անկախ մրցանակաբաշխություն է: Գիտեք, որքան մենք փորձում ենք ներգրավել կազմակերպություններ կամ իրենցից են նման առաջարկներ լինում, այնքան դրական կողմերի հետ մեկտեղ, որը նաեւ ֆինանսի հետ է կապված եւ կարող ես ավելի շքեղ մրցանակաբաշխություն անել, զուգահեռ որոշ երեւույթներ են ի հայտ գալիս, որոնց մասին չեմ ուզում խոսել, բայց դրանք խանգարում են մրցանակաբաշխությանը: Սա մեր մրցանակաբաշխությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճըՀոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա ՀակոբյանԻնչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ ՍրբազանՎաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ ՍրբազանՁեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավինՀայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքինՍաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ ՍրբազանԻնչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետՎաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքըՈվ կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ ՍրբազանԱյդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասինՇարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոՀերի՛ք է, իրար միս ուտենք. Արման ԱբովյանՌուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերիցԿույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համարՈվքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. ԱյնթապլեանԱրեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. ՔոչարյանԱյո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման ԱբովյանՀնարավոր չէ 2018-ի սցենարով իշխանափոխություն անել. Արման ՂուկասյանՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. ԼուսանկարՇվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՀստակ կոնցեպտ է պետք. միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. քննարկումՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода