Iravunk.com | Գլխավոր հերոսի մոնոլոգն իմ հոգու ճիչն էր. առաջնախաղ՝ ռուսական թատրոնի բեմում
Հոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա Հակոբյան Ինչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավ Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան Վաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ Սրբազան Ձեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավին Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքին Սաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ Սրբազան Ինչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետ Վաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքը Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ Սրբազան

Գլխավոր հերոսի մոնոլոգն իմ հոգու ճիչն էր. առաջնախաղ՝ ռուսական թատրոնի բեմում

Լուսանկարներ

Հեշտ չէ դեռ նոր դիպլոմ ստացած բժշկի կյանքը, եթե անգամ նա գերազանցիկ է եղել ու ինքնավստահ՝ իր ընտրած ուղու հարցում: Հատկապես, դժվար է, եթե նա նշանակվում է հեռու մի գավառական հիվանդանոցի գլխավոր եւ միակ բժիշկ։ Ամեն օր ճակատագիրը փորձության է ենթարկում նրան, իսկ նա ստիպված է հաղթահարելով վախն ու կասկածը՝ ընդունել մասնագիտական մարտահրավերները։ Մեզանից յուրաքանչյուրը, լինելով երիտասարդ եւ սիրահարված իր մասնագիտությանը, անցել է ինքնաճանաչման, կայացման այս դժվարին ճանապարհը՝ հասարակությանն ապացուցելու ցանկությամբ, որ ինքն էլ է ծառայում իր մասնագիտությանը, իր կոչմանը։ Եվ նա, ով արժանապատվորեն է անցնում այս ճանապարհը եւ կարողանում է երիտասարդ հասակում իրենից վանել փառամոլությունը, եսասիրությունը եւ անձնական շահերը, վերջում որպես պարգեւ ստանում է մեծ սեր, ջերմություն եւ համակվում է աշխարհն ավելի լավը դարձնելու ցանկությամբ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ ռուս նշանավոր գրող եւ դրամատուրգ, ռազմական բժիշկ Միխայիլ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի գրառումները» ներկայացման առաջնախաղը՝ ռեժիսոր ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ բեմադրությամբ, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը:

«ՈՎՔԵՐ ԱՍՏԾՈՒՑ ՏՎԱԾ ՏԱՂԱՆԴ ՈՒՆԵՆ, ՊԵՏՔ Է ՆԿԱՏԵԼ ԵՎ ՏԵՂ ՏԱԼ»

— Առաջնախաղից հետո՝ հանդիսատեսից շատերն ասում էին՝ ոչ թե ռեժիսուրական, այլ վիրաբույժի մանրակրկիտ աշխատանք եք կատարել: Ձեզ որքանո՞վ է հարազատ բժշկական թեմատիկան, եւ ինչո՞ւ վերցրիք հենց այս գործը:

— Լավագույն հեղինակներ ե՛ւ Բուլգակովը, ե՛ւ Չեխովն իրենք առաջին հերթին բժիշկ են եղել եւ հետո նոր դարձել են հայտնի հեղինակներ, դասականներ: Բժշկությունն առհասարակ կարծում եմ՝ շատ սերտ կապ ունի թատրոնի հետ, որովհետեւ թատրոնն էլ, երեւի թե, ինչ-որ տեղ բուժում է մարդուն, ինչն ամենակարեւոր ֆունկցիան է: Եվ այդքանով նաեւ ինձ է հետաքրքրել հենց կոնկրետ այս հեղինակը եւ բժշկությունը: Իրականում միշտ էլ որոշակի հետաքրքրություն ունեցել եմ բժշկության հանդեպ: Մենք ընտանիքում ունենք շատ անվանի վիրաբույժ՝ քրոջս ամուսինը, ում վիրահատություններով դեռ մանկուց հետաքրքրվում էի, փորձում էի ուսումնասիրել:

— Ո՞րն է ներկայացման գլխավոր ասելիքը՝ ի վերջո, վստահե՞լ երիտասարդ բժիշկներին, թե՝ ոչ:

— Ոչ միայն երիտասարդ բժիշկներին, այլ ընդհանրապես՝ վստահել երիտասարդներին, հատկապես եթե նա ունի Աստծուց տրված տաղանդ: Նույն բժիշկները բոլորն էլ նույն ձեւով սովորում եւ ավարտում են ինստիտուտը, բայց ինչ-որ մեկը կարողանում է զբաղվել բժշկութամբ, ինչ-որ մեկը՝ չի կարողանում: Միեւնույն ժամանակ, ով կարողանում է, նա էլ նույնքան անփորձ հայտնվում է հիվանդանոցում, ինչ-որ իրավիճակներում եւ ուղղակի մի վայրկյանի ընթացքում պետք է հասկանա, թե ինչ անել, ինչպես փրկել մարդուն: Այնպես որ, այն մարդիկ, ովքեր Աստծուց տրված տաղանդ ունեն՝ կապ չունի ինժեներ է, կոշկակար, բժիշկ, դերասան, թե ռեժիսոր, իրենց պետք է նկատել եւ տեղ տալ: Դրա հետ մեկտեղ ներկայացման ասելիքն ուղղված է նաեւ երիտասարդներին: Շատ հաճախ ինստիտուտն ավարտելիս, երիտասարդը մտածում է, որ հիմա դուրս կգա բուհից եւ սարեր շուռ կտա՝ չսպասելով, որ մարդիկ ուղղակի կարող է չընկալեն քեզ եւ սկսեն համեմատել այն մեծերի հետ, ովքեր փառահեղ ինչ-որ աշխատանքներ են արել: Եվ, բնականաբար, դու պետք է միայն գործով դառնաս եւ ապացուցես, որ ունես կա՛մ տաղանդ, կա՛մ ներուժ անելու այն, ինչ հիմա անում ես:

«ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԷԼ ՉԿԱ ՆԵՐՔԻՆ ԿՈՆՖԼԻԿՏ՝ ՊԱՊԱՅԻ ՀԵՏ ՄՐՑԱԿՑԵԼՈՒ»

— Այս ներկայացումը նվիրել եք Ձեր հայրիկին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Սա նշանակո՞ւմ է, որ ինչպես այս ներկայացման հերոսը հասավ մի իրավիճակի, երբ այլեւս խորհուրդների կարիք չուներ, նույնկերպ եւ Դուք՝ արդեն որպես կայացած բեմադրիչ, ոչ թե Ձեր հայրիկի խորհուրդները հիշելով եք առաջնորդվում, այլ ինքներդ եք գծում Ձեր ուրույն ուղին:

— Դուք շատ ճիշտ բանաձեւեցիք: Այո՛, արդեն իմ ներսում էլ չկա ներքին կոնֆլիկտ՝ պապայի հետ մրցակցելու՝ որպես ռեժիսոր: Անընդհատ ամեն մի պրեմիերայիցս առաջ, փորձերի ընթացքում ես միշտ մտածում էի, թե պապան, երեւի թե այսպես կաներ, այնպես կաներ, ու եկել է պահը, երբ հասկանում ես, որ դու պապայից առանձին մարդ ես ու ընտրել ես այս մասնագիտությունը ոչ թե որովհետեւ Ալեքսանդր Սամսոնիչի աղջիկն ես, կամ ոչ նրա համար, որ քեզ լավ վարձատրում են, այլ նրա համար, որ դու դա սիրում ես, քո աշխատանքն է ու առանց դրա քո կյանքը չես պատկերացնում: Շատ անձնական փակագծեր եմ բացելու…. Ես այս շրջանում ունեցել եմ չափազանց ծանր փուլ՝ կյանքի հետ կապված, ունեցել եմ շատ դժվար հիվանդություն, որից հետո իմ ներսում մեծ փոփոխություն է տեղի ունեցել, ու ես հասկացա, որ ես՝ ես եմ ու ես սիրում եմ այս կյանքը… Ես ուզում եմ ապրել այս կյանքը, ուզում եմ ստեղծագործել, ու կապ չունի, թե ինչու եմ ես այս թատրոնում հայտնվել, որովհետեւ Գրիգորյանի աղջի՞կն եմ, բարեկամական կապե՞ր ունեմ, թե՝ չունեմ, չէ որ հայրս, ցավոք սրտի, այլեւս չկա… Բայց նա թողել է իր պատմությունը, ու այն մնացել է նաեւ դերասանական կազմի մեջ, ովքեր անընդհատ հիշատակում են իր աշխատանքը: Ես էլ ուզում եմ աշխատել հենց այս ոլորտում, ուզում եմ ստեղծագործել՝ հարգելով այն, ինչ պապան է արել, բայց իմ ուղին գծել:

— Անդրադառնանք նաեւ ներկայացման հերոսներին՝ յուրաքանչյուր դերասան մի քանի կերպար էր կերտել: Ինչո՞ւ որոշեցիք ամեն մեկին մի քանի դեր վստահել:

— Պատմվածքներում շատ-շատ էին կերպարները, դեռ բոլորին չէ, որ ցույց ենք տվել, ինչպես նաեւ հանել ենք այդ շարքից «Մորֆի» պատմվածքը, որն ավելի շատ կարելի է համարել նամակագրություն: Իմ բոլոր ներկայացումներում հիմնականում շատ են լինում դերակատարները, ու ես սիրում եմ խմբակային տեսարաններ: Ուղղակի, այս անգամ մտածեցի, որ ճիշտ կլինի այսպես, քանի որ փոքր կերպարներ կային, իսկ տարբեր տեսարաններում հետաքրքիր կլինի թե՛ ինձ, թե՛ դերասաններին մի քանի կերպար փոխել եւ փորձել մեկ ժամ 35 րոպեի ընթացքում ինչ-որ տարբեր դիմակներ հագնել եւ դուրս գալ բեմ: Ի վերջո, չհաշված գլխավոր կերպարին՝ մյուսներն այդքան մեծ ապրումներով չեն, եւ հնարավոր էր արագ կերպարանափոխվել: Կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվել, եւ ցույց ենք տվել, որ դերասանները կարող են մեկ ժամ 35 րոպեի ընթացքում բոլորովին տարբեր կերպարներ մարմնավորել, եւ հանդիսատեսը հավատա այդ կերպարներին, ինչը շատ կարեւոր է:

«ՈՒՆԵՑԵԼ ԵՄ ՆՈՒՅՆ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՆ ՈՒՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ»

— Իսկ ինչո՞ւ որոշեցիք, որ «Երիտասարդ բժշկի գրառումներ»-ից «Մորֆի»-ն չպետք է լինի այս ներկայացման մեջ եւ ընդհանրապես՝ որքանո՞վ եք հավատարիմ մնացել բուլգակովյան բուն տեքստին:

— Ներաշխարհումս մի կոնֆլիկտային պահ էր հասունացել, եւ ես ինչ-որ արտահայտչամիջոց էի փնտրում: Բուլգակովին մի քանի անգամ եմ մոտեցել եւ ցանկացել բեմադրել, հատկապես ինձ «Փախուստ» պիեսն էր շատ հետաքրքրում: Բայց հետո երբ սկսեցի թերթել Բուլգակովին եւ հիշեցի, որ դեռ ուսանողական տարիներին կարդացել եմ այս պատմվածքները, ասացի՝ Աստված իմ, սա հենց այն երիտասարդն է, ով իր ամբիցիաներով լի ինչ-որ բան է ուզում ապացուցել եւ անընդհատ իր մոտ չի ստացվում: Եվ քանի որ արդեն միտքը կար, թե ինչի մասին ես պետք է խոսեի բեմից, հասկացա, որ բառացի մի վայրկյանում կբեմադրեմ այս պատմվածքները հենց այնպես, ինչպես ես եմ ուզում: Այդպես էլ իրականում արել եմ, իսկ «Մորֆի»-ն ես հանել եմ այն պատճառով, որովհետեւ այն կոնցեպտը եւ ասելիքը, որն ունեի, այդտեղ այդ նեգատիվը չկար: Իրականում այդ պատմվածքների ավարտը մի քիչ տխուր է հոգեբանական առումով, միստիկ եւ բուլգակովյան ինքնահեգնանքով լի: Այս առումով, երեւի թե, մի քիչ կարելի է ասել, հեռացել եմ հեղինակից: Ներկայացման ամբողջ տեքստը միմիայն Բուլգակովինն է՝ բացի կուլմինացիայից: Ներկայացման վերջում գլխավոր հերոսի մոնոլոգը, ուղղակի, արդեն իմ հոգու ճիչն էր:

— Փաստորեն, նաեւ «Երիտասարդ բժշկի գրառումների» նորագրիգորյանական վերջաբանով ապահովեցիք, որ հանդիսատեսը դրական լիքցքերով հեռանա՝ ներկայացումը դիտելուց հետո…

— Այո, որովհետեւ իմ մոտեցումն է հենց այդպես եղել: Ժամանակին ունեցել եմ նույն ապրումները, ինչն ուներ ներկայացման գլխավոր հերոսը: Իսկ հիմա ընդհանրապես ջերմ ժպիտով եմ նայում այն ամենին, ինչ-որ ապրել եմ այն ժամանակ, ինչ դժվարություններ, որ ունեցել եմ:

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է»

— Իսկ Նորա Գրիգորյանը նույնպիսի ժպիտո՞վ է վերաբերվում քննադատություններին, ոչ ցանկալի արձագանքներին, թե գալիս է մի փուլ, երբ այդ ամենն այլեւս կարեւոր չէ:

— Անկեղծ ասած, ինձ համար կարեւոր է քննադատությունը: Իմ վարպետը՝ Ռուբեն Բաբայանը, սովորեցրել է մեր ամբողջ ռեժիսուրական կուրսին, որ յուրքանչյուր վատ ներկայացման մեջ կա ինչ-որ լավ կետ, որը դու պետք է կարողանաս նայել եւ չկարողանաս քննադատել: Այս շատ կարեւոր արտահայտությամբ առաջնորդվելով՝ ես մշտապես ինչ-որ մեկի ներկայացումը դիտելիս առաջնային նայում եմ ժպիտով: Այսինքն՝ ես չեմ փնտրում ուրիշի ներկայացման մեջ մրցակցի, որը շատ առողջ է, կարծում եմ: Քննադատություններն օգնում են ինքնագնահատականի եւ իր «ես»-ը մեծանելու շատ մեծ խնդիր ունեցող ռեժիսորին իջեցնել հողի վրա եւ հասկացնել, որ կան ինչ-որ տեղ բացեր, մինուսներ: Դրա համար մինչեւ առաջնախաղը` հանրային դիտումը, ներկայացման հանձնումը հնարավորություն է տալիս նախապես հասկանալ, թե ինչպես կարձագանքի հանդիսատեսը, եւ ինչպես նաեւ հնարավորություն է տալիս ՝ շտկելու այն, ինչ-որ դու չես նկատել, որովհետեւ ամիսներով դրա մեջ ես: Ցավոք, երբեմն կոլեգաներդ ընդհանրապես լռում են: Ես շատ եմ սպասում քննադատության կամ նույնիսկ հաճոյախոսության, որպեսզի հասկանամ՝ որտե՞ղ եմ թերացել, որտե՞ղ ինչ չեմ նկատել: Սա շատ ավելի լավ է, քան լռությունը: Ինձ համար լռությունն ուղղակի սարսափելի է:

— Բայց չէ՞ որ լռությունը նաեւ համաձայնության նշան է…

— Հնարավոր է, այդպես էլ կարող ենք ասել՝ եթե լռում են, ուրեմն՝ նույնիսկ եթե համաձայն էլ չեն, ստիպված համաձայնում են (ժպտում է, - հեղինակ):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա ՀակոբյանԻնչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ ՍրբազանՎաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ ՍրբազանՁեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավինՀայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքինՍաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ ՍրբազանԻնչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետՎաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքըՈվ կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ ՍրբազանԱյդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասինՇարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոՀերի՛ք է, իրար միս ուտենք. Արման ԱբովյանՌուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերիցԿույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համարՈվքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. ԱյնթապլեանԱրեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. ՔոչարյանԱյո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման ԱբովյանՀնարավոր չէ 2018-ի սցենարով իշխանափոխություն անել. Արման ՂուկասյանՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. ԼուսանկարՇվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՀստակ կոնցեպտ է պետք. միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. քննարկումՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода