Iravunk.com | Միտում կա կրթության եւ գիտության զարգացումը կանգնեցնել Հայաստանում. Ատոմ Մխիթարյան
Շարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ» Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել «ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ ՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկին Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Եթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան Քոչարյան ՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման Աբովյանը Ինչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)

Միտում կա կրթության եւ գիտության զարգացումը կանգնեցնել Հայաստանում. Ատոմ Մխիթարյան

Հանդիպում

ՀՀ կրթության մինչեւ 2030 թ.-ի զարգացման պետական ծրագրիրը հաստատելու մասին օրենքով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի «Ակադեմիական քաղաք»՝ որպես որակյալ բարձրագույն կրթության եւ հետազոտության համար արդիական միջավայր: Սակայն փորձագիտական գնահատականների համաձայն` մեկ բան է ունենալ լավ գաղափար, այլ է՝ գաղափարը գործի վերածելը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման ոլորտի փորձագետ ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:

— «Ակադեմիական քաղաքը» Հայաստանի կրթական համակարգը անհասկանալի ու խառնաշփոթ չի՞ դարձնում, ի՞նչ վտանգներով է այն հղի:

— «Ակադեմիական քաղաքը» միայն չիրականանալի երազանքի է առայժմ նման, որովհետեւ դրա հիմքում որեւէ իրական փաստ, վերլուծություն, հետազոտություն չկա դրված: Շատ հետաքրքիր է, որ այն օգտագործվում է բուհերի օպտիմալացման ու միավորման տեսանկյունից, իբրեւ՝  հիմա եկեք բուհերը միավորենք, հետագայում «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու համար, բայց այդպես ո՞վ է անում, դրա մասին որեւէ տեղեկություն չկա: Բուհերի միավորման մասին շատ ռեալ կարծիքներ կան, նույնիսկ հանձնարարականներ, որ որեւէ նոր նախաձեռնություններ չցուցաբերեն բուհերը, որովհետեւ հեսա-հեսա պետք է միավորվեն, օպտիմալացվեն: Արդեն տարուց ավել է, տարբեր բարձրագույն հաստատություններ եւ գիտական կազմակերպություններ իրենց գործունեությունն էապես դանդաղեցրել են, որովհետեւ բոլորի մոտ սպասողական վիճակ կա եւ վերեւից որոշակի ճնշում, որ նախաձեռնություններ չանեն: Դա ազդում է արդյունավետության վրա, իսկ ինչ նախատեսվում է անել մոտ ապագայում, այսինքն՝ ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների օպտիմալացումը, դա ընդհանրապես չի նպաստելու կրթության եւ գիտության զարգացմանը, այլ մեծ խոչընդոտ է լինելու, որովհետեւ հիմա գործող տարբեր գիտական կազմակերպությունները եւ բուհերը ունեն իրենց միջազգային կապերը, նրանք իրականացնում են տարբեր միջազգային ծրագրեր, դրանք կլինեն գիտնականների, ուսանողների փոխանակության ծրագրեր, համատեղ մեծ համաշխարհային ծրագրեր, որոնք արտասահմանյան մեր գործընկերները իրականացնում են կոնկրետ բուհերի կամ գիտական կազմակերպությունների հետ: Հիմա դրանց օպտիմալացման կամ միացման պարագայում մենք ջնջելու ենք նրանց ողջ նախորդ պատմությունը: Չէ որ նախ անուններ են փոխվելու, կառուցվածքային փոփոխություններ, ենթադրվում է, որ կլինեն, իսկ միջազգային գործընկերների համար այդ ամենն անհասկանալի կլինի: Սա նշանակում է այդ բոլոր միջազգային ծրագրերը ընդհատել: Իսկ պետական ֆինանսավորումը վերջին տարիներին ավելի քիչ է եղել, հատկապես գիտության ոլորտում, քան թե միջազգային դրամաշնորհային ֆինանսավորումը մեր գիտական կազմակերպություններին: Դա նշանակում է հարվածի տակ դնել մեր միջազգային համագործակցությունը, ջնջել ամբողջ պատմությունը, իսկ զրոյից ստեղծվող նոր այդ կառույցները, ըստ էության, որեւէ հեղինակություն չեն ունենա միջազգային ասպարեզում, նրանք պարզապես դուրս կմնան տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներից: Այս ամենը շատ վտանգավոր ապագա է խոստանում:

— Որեւէ ծրագիր ու փոփոխություն անելուց առաջ, իշխանության ներկայացուցիչները միջազգային փորձն են մեջբերում: Իրականում միջազգային նման փորձ կա՞, որը արդյունավետ է եղել:

— Միջազգային ասպարեզում կա այդպիսի փորձ, երբ բուհերի հեղինակությունը շատ բարձր է, եւ երբ ուսանողների թիվը էապես աճում է: Այսինքն` բուհը այնքան բարձր հեղինակություն է ունենում, միջազգային ու տեղի ուսանողների թիվը տասնյակ անգամ աճում է, եւ ստիպված է լինում նոր մասնաշենքեր ունենալ եւ նոր ֆակուլտետներ ու գիտահետազոտական կենտրոններ են բացում, որոնք կարող են լինել քաղաքից դուրս: Բայց նորից եմ ասում, դա այն պարագայում, երբ ուսանողների թիվն էապես մեծանում է ու անհնար է դառնում նրանց տեղավորել: Այսպիսի օրինակ բերեմ. մենք ընդամենը մի քանի ամիս առաջ այցելել էինք նախկին Խորհրդային Միության ամենահին համալսարանը, որը Վիլնյուսի համալսարանն է: Հին շենքերը գտնվում են քաղաքի կենտրոնում, այդտեղ մնացել է ադմինիստրացիան, փիլիսոփայության, պատմության հին ֆակուլտետները, բայց տեխնիկական ուղղությամբ մասնագիտությունները տեղափոխվել են նոր մասնաշենքեր: Մեր պարագայում, երբ ուսանողների թիվը էապես կրճատվել է, դա նշանակում է, որ բուհերի տարածքները հիմա ավելի շատ են: Խորհրդային վերջին տարիների համեմատ՝ ուսանողների թիվը երկու ագամ կրճատվել է, ավելի շատ տեղեր են հիմա ազատվել: Այդ ամբողջ բուհերը, շենքերը ուղղակի վերցնել՝ այն պարագայում, երբ ավելի ազատ տեղեր կան, աբսուրդ է:

— Պարոն Մխիթարյան, հնարավոր միտում տեսնո՞ւմ եք այստեղ:

— Ես սկզբից մտածում էի, որ գուցե փորձը չկա» կամ մտքներին կա ինչ-որ լավ բան անել, բայց հիմա քայլերի հերթականությունը հուշում է, որ այստեղ միտում կա կրթության եւ գիտության զարգացումը կանգնեցնել Հայաստանում: Վերջիվերջո, այն քայլերը, որոնք անում են, բնավ նպատակ չի հետապնդում կրթության զարգացմանը եւ որակի բարձրացմանը: Հիմա ի՞նչ են անելու, Կոնսերվատորիան տեղափոխելու են, բակից էլ Կոմիտասի արձա՞նն են տեղափոխելու, կամ Աբովյանի արձանը կա Մանկավարժական համալսարանի մոտ, ի՞նչ են անելու: Մենք ի՞նչ ենք ուզում անել, ամբողջությամբ արմատներից կտրենք եւ մեխանիկորեն տեղափոխե՞նք: Ի դեպ, այդ տեղափոխությունը ենթադրվում է, որ լինելու է 10-15 տարի հետո, եթե ֆինանսական համապատասխան միջոցներ գտնվեն, այն ժամանակ նոր կլինի: Ի՞նչ իմաստ ունի բուհերի տեղափոխման մասին խոսել հենց այսօր:

— Այսինքն՝ միայն գաղափարը կա, որը լավն է, բայց գործնական առումով դեռ պատրա՞ստ չենք:

— Այո, իրավացի եք: Եվ սա վնասակար միտում ունի, աղավաղել ու արժեզրկել նաեւ այդ լավ գաղափարը, որովհետեւ եթե վաղը, մյուս օրը Հայաստանում իշխանությունը փոխվի եւ նոր իշխանությունն ուզենա այդ նույն գաղափարը օգտագործել, օրինակ՝ մեկ հատ բուհ Երեւանից դուրս ունենալու, հասարակական կարծիքը շատ բացասական կլինի այդ գաղափարի նկատմամբ: Այսինքն՝ լավ գաղափարն էլ են միաժամանակ ուզում ջնջել, որը ավելի վտանգավոր է:

— Առաջիկայում փոփոխությունների սպասե՞լ, թե՞ սրանք զուտ խոսակցությունների մակարդակում են, թեկուզեւ Կոնսերվատորիայի շուրջ բարձրացված աղմուկի հետ կապված: Առաջիկայում հնարավո՞ր է այն կտեղափոխվի կամ միանա այլ բուհի հետ:

— Ես ինչքան հասկանում եմ, սրանք կեղծ մտքեր են: Արդյո՞ք գիտական հասարակության մեջ մարդիկ կա՞ն, ովքեր այդպիսի հիմարությանը կողմնակից կլինեն: Ես չեմ կարծում, որ այդպես մտածող մարդ կա, էլի եմ ասում, գաղափարի մասին չեմ ասում, այլ` իրականացման ձեւի: Ի՞նչ է դա նշանակում, որ դրանք դատարկ խոսակցություններ են, եւ շատ անհասկանալի է աժիոտաժը, որ ստեղծում են այդ դատարկ գաղափարի շուրջ: Սրա մասին ցանկալի է խոսեն այն մարդիկ, ովքեր պատկերացում, ակադեմիական ոլորտում գոնե հետագիծ ունեն: Մինչդեռ այս թեմայի մասին խոսում են մարդիկ, ովքեր անգամ բարձրագույն կրթություն չունեն: Մարդը, որը բարձրագույն կրթություն չունի, բայց խոսում է ակադեմիական քաղաքի, գիտության մասին, ինձ համար շատ տարօրինակ է: Սա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ: Ի դեպ, Հայաստանը, որն ավանդաբար առաջին տեղեր է գրավել Խորհրդային ժամանակաշրջանում, վերջին շրջանի կրթական փոփոխությունների արդյունքը եղել է այն, որ հիմա հետ է ընկել իր բոլոր հարեւաններից՝ կրթության որակի առումով: Եթե մենք այսպես շարունակենք, դառնալու ենք անկիրթ հասարակություն, որին շատ հեշտությամբ կարողանալու են կառավարել, գուցե հենց այս միտումը կա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Շարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոՀերի՛ք է, իրար միս ուտենք. Արման ԱբովյանՌուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերիցԿույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համարՈվքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. ԱյնթապլեանԱրեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. ՔոչարյանԱյո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման ԱբովյանՀնարավոր չէ 2018-ի սցենարով իշխանափոխություն անել. Արման ՂուկասյանՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. ԼուսանկարՇվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՀստակ կոնցեպտ է պետք. միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. քննարկումՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода