Iravunk.com | Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է. Վարդան Խաչատրյան
Շահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը… Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետը Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Մանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբ Ռուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունը Ինչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացում Ռուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա են Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան

Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է. Վարդան Խաչատրյան

Մշակութային

«Իրավունք»-ը զրուցել է օպերային երգիչ-դերասան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող է:

— Ե՞րբ եք սկսել զբաղվել երաժշտությամբ։

— Նշեմ,որ դեռ փոքր տարիքից երաժշտությունը եւ հատկապես թատրոնը մեծ տեղ են զբաղեցրել իմ կյանքում, սերս շատ մեծ է եղել։ Հիշում եմ՝ երբ շատ փոքր էի, 4-5 տարեկան հասակում պարբերաբար արտաբերում էի` «օպերա» բառը, թեեւ չիմանալով եւ երբեւիցե լսած չլինելով։ Շատ հետաքրքիր եւ առեղծվածային է չտեսած, չլսած այդ երեւույթի մասին խոսելն ու ցանկանալը, եւ այդպես ծնողներիս խնդրեցի ինձ Օպերային թատրոն տանեն: Բայց, ի վերջո, առաջին անգամ ես ինքս գնեցի տոմս եւ գնացի ներկայացման։ Թատրոնի եւ երաժշտության հանդեպ սերը շատ մեծ էր, տանը, ավտոտնակում, ամեն հնարավոր տեղում ստեղծում էի թատերական բեմ եւ որոշ բեմադրություններ անում։ Այդ ամենը տեսնելով՝ մայրս որոշեց ինձ ընդունել Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոց։ Երկու տարի անց՝ կրթությունս շարունակեցի Ձայնի պահպանման դպրոցում, այնուհետեւ Չայկովսկու անվան դպրոցում՝ ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգիչ, երջանկահիշատակ Միքայել Հովակիմյանի դասարանում: Ճանապարհը տարավ դեպի կոնսերվատորիա։ Այդ ճանապարհը ես տեսել էի դեռ երաժշտական դպրոցի 1-ին դասարանից։ Այժմ սովորում եմ կոնսերվատորիայում եւ վարպետության դասեր եմ վերցնում ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանից։

Ի՞նչ համերգներ, ներկայացումներ եք ունեցել, եւ առաջիկայում ի՞նչ է սպասվում։

— Համերգներով սկսել եմ հանդես գալ 2023 թվականից։ Առաջին համերգը  «Տաղարան» համույթի հետ էր, որին հաջորդեց ինձ համար շատ կարեւոր մի իրադարձություն, ստացա առաջարկ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանից՝ մարմնավորելու Օրփեոսի կերպարը «Գլյուկի Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերայում։ Դեբյուտը կայացավ իբրեւ օպերային երգիչ կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում, իսկ ներկայացման դիրիժորն էր ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը։ Ամիսների աշխատանքը տվեց իր պտուղները, շատ մեծ փորձառություն ձեռք բերեցի անվանի արտիստների հետ աշխատելով։ Այժմ սկսել եմ իմ ուժերով կազմակերպել համերգներ, որը հնարավորություն կտա ինձ եւ այլ սկսնակ երգիչների ներկայանալ, փորձ ձեռք բերել պրոֆեսիոնալ բեմում եւ, իհարկե, Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում ներկայացնել որակյալ երաժշտություն։ Առաջին համերգային ծրագիրը տեղի ունեցավ փետրվարի 27-ին Երեւանում, ծրագրում ներկայացվեցին հայ դասական երաժշտության գոհարները, համերգը ներկայացվեց նաեւ էջմիածնում: Դե իսկ մարտի 21-ին նաեւ Գյումրիում։ Առաջիկայում սպասվում են նոր համերգային ծրագրեր։

Որպես իր առաջին քայլերը սկսած արտիստ՝ ի՞նչ խնդիրների եք բախվում եւ դրանց լուծումը ինչպես ե՞ք պատկերացնում։

— Թերեւս մեծ խնդիրը, որին բախվում ենք, չունենալն է կազմակերպություն, որը կզբաղվի համերգների կազմակերպմամբ եւ հնարավորություն կտա երիտասարդ երգիչներին փորձ ձեռք բերել։ Կոնսերվատորիայի ուսանողների մեծ մասն ունի այդ խնդիրը: Եթե որոշ ուսանողների բախտը բերում է, տարին գոնե 1-2 անգամ դասարանական համերգով դուրս են գալիս բեմ: Սակայն միայն դասարանում երգելը քիչ է, երգիչը պիտի պրոցեսի մեջ լինի եւ բեմում թրծվի։ Քանի որ այսօր բացակայում է այդ կազմակերպությունը, թեպետ մեծ դժվարությամբ, որովհետեւ չունեմ ոչ մի ֆինանսավորում, ինքս փորձում եմ կազմակերպել պարբերաբար համերգներ եւ դուրս գալ բեմ։ Այսօր մեզ շատ անհրաժեշտ է այդ համերգային կազմակերպությունը։

— Որպես բուհի ուսանող` ի՞նչ կարծիք ունեք՝ կոնսերվատորիան ակադեմիական քաղաք տեղափոխելու վերաբերյալ:

— Կարծիքս կիսում եմ բուհի մյուս ուսանողների հետ։ Իհարկե, ողջունելի է, որ կառավարությունը մտածում է կրթության մասին, նոր ակադեմիական քաղաք է ստեղծում։ Բայց այդ ամենն ընդունելի կլիներ միայն այն դեպքում, երբ պահպանվեր հիմքը եւ առանց ոչնչացնելու արդեն 102 տարի ստեղծվածը, կառուցել նորը։ Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է, եւ ես, որպես կոնսերվատորիայի ուսանող, դեմ եմ կոնսերվատորիայի տեղափոխմանը, թե ինչու եմ դեմ, արդեն մանրակրկիտ ներկայացվել են պատճառները։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Շահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունումՓողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանԱլիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞Թակեր Կարլսոնը` Թրամփի փոխնախագա՞հ«Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода