Iravunk.com | Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան
Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումը Ռուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից. Գաբրիելյանով Ռուսական բանակը հարձակվում է Խարկովի ուղղությամբ (Քարտեզ) Կախիչի համար պաշտոնանկ եղած մարզպետը հերթական գրառումն է կատարել Վաղը ՀՀ տասը տարբեր վայրերում անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու. Բագրատ Սրբազան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հրապարակում չլինելու եւ Բագրատ Սրբազանի սպիտակ պարեգոտ հագնելու իրավունքի մասին Փաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն Բաղդասարով Ինչու մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարգանքի տուրք չմատուցեց անմար կրակի մոտ

Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան

Տեսանյութեր

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը երեկ կառավարության շենքի դիմաց ազդարարեց, որ սկսում է շարունակական փողոցային պայքար` Նիկոլ Փաշինյանի հակահայկական քայլերը կասեցնելու օրակարգով: Այս մասին մանրամասներ ենք պարզել հենց «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՑ:

— Սա արդեն թվով որերո՞րդն է, որ հայտարարում եք նոր պայքարի սկիզբ, ի՞նչ արդյունքներ ունեք մինչ այս պահը եւ ի՞նչ եք պահանջում հիմա:

— Մենք ասել ենք` «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» եւ կասեցրել ենք այն, ստեղծել ենք «Բոյկոտի շտաբ» եւ չեղարկվել է սահմանադրական հանրաքվեն, պահանջել ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ հասել ենք դրան: Այնպես որ, խոշոր հաշվով` սա թվով 4-րդն է: Մեր պահանջը հստակ է` ո՛չ միջանցքին, ո՛չ Ոսկեպարի, Տիգրանաշենի եւ Հայաստանի այլ բնակավայրերի հանձնմանը: Ինչպես նաեւ պահանջում ենք արցախահայության վերադարձ Արցախ եւ նրանց անվտանգության ապահովում: Ընդ որում` այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանից ենք պահանջում: Մենք մեզնից ենք պահանջում, որ տեր կանգնենք մեր երկրին, կանգնեցնենք Նիկոլին: Այո՛, մենք մեր առջեւ խնդիր ենք դրել եւ պետք է կանգնեցնենք այս իշխանությանը:

— Բայց ինչպե՞ս…

— Խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներով: Չի՛ լինելու ոչ մի բռնություն եւ անօրինական միջոցների կիրառում մեր կողմից: Բայց մեր պայքարը լինելու է շարունակական եւ դադարեցնելու ենք այն ժամանակ, երբ կկանգնեցնենք Նիկոլին:

— Իսկ եթե չկանգնե՞ց:

— Հայ ժողովրդի եւ ՀՀ պետականության շահը մեզ թելադրում ու հրամայում է կանգնեցնել Նիկոլին: Հետեւապես, այս հարցադրումը հիմա ճիշտ չէ: Մենք չենք կարող գուշակել ապագան, բայց վստահ ենք` հանուն Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ պատրաստ են դուրս գալ փողոց եւ պայքարել` մեր երկրի տարածքային ամբողջականության եւ հայ ժողովրդի անվտանգության համար: Այս առումով համարում ենք մեր պայքարը սկսած: Ուստի` կոչ եմ անում Սփյուռքում եւ ՀՀ մարզերում եւս սկսել ցանցային անհնազանդության ակցիաներ: Մենք պարտավոր ենք կասեցնել այս ապահայկական, ապազգային ընթացքը: Պարտավոր ենք կանգնեցնել Հայաստանի պետականության կործանումը, եւ մենք դա անելու ենք:

— Վերջին տարիներին այս օրակարգով տարատեսակ նախաձեռնություններ են եղել, ինչո՞ւ մինչեւ այսօր չի հաջողվել կասեցնել Ձեր նշած ընթացքը:

— Եթե մինչ օրս չի ստացվել, չի նշանակում, որ անհնար է: Ես մարզվել եմ եւ երբ գնում էի մրցումների, եւ չէր ստացվում չեմպիոն դառնալ, ու նորից մարզվում էի, ոչ մի անգամ ինձ հարց չեն տվել, թե` արդյոք հնարավոր է մարզումներով չեմպիոն դառնալ: Այնպես որ, եթե մինչ օրս չի ստացվել անհնազանդության ակցիաներով կանգնեցնել այս վարչախմբին, չի նշանակու,մ, որ հետագայում էլ չի ստացվելու: Ուրեմն` մի բան կիսատ ենք արել, մի բան քիչ ենք արել, սխալ ենք արել, բայց հիմա ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը:

— Կարծում եք` դրա համար ունե՞ք բավարար քանակի մարդ, ովքեր փողոց դուրս կգան:

— Այս քանի օրվա մեջ կտեսնենք, թե քանի հոգի դուրս կգա պայքարի: Բայց ես երբեւիցե քանակին շեշտադրում չեմ արել: Ինչպես գիտեք, իմ կյանքում ես հայտնվել եմ վրացական բանտում ու մենակ մնացի, երբ մինչ այդ 2-3 հազար հոգի էինք: Այդ 4 տարվա մեջ սովորել եմ մենակ պայքարել, անգամ միայնակ ակցիաներ էլ եմ արել կառավարության դիմաց: Հաջողության հասնելու համար ես երբեւիցե մարդաքանակն առաջնահերթություն չեմ դրել: Անշուշտ, ՀՀ քաղաքացիների մասնակցությունն ու աջակցությունը մեզ թեւութիկունք կտա, մեզ ավելի բարձր ու ուժգին խոսելու հնարավորություն կտա, մեր հակառակորդներին չի թողնի մեր մասին բամբասեն, դրանից ելնելով է, որ ասում ենք` միացե՛ք մեզ:

— Այս պայքարի վերջնարդյունքում ի՞նչ եք ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն կտա:

— Հիմա ես իր հրաժարականը չեմ պահանջում, ասում եմ` կա՛նգ առ, Նիկո՛լ: Գնդակն իր դաշտում է: Մենք պետք է փոխենք այս սահմռկեցուցիչ, պարտվողական ընթացքը: Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք: Դրա համար ամեն ոք պետք է գիտակցի, որ գլխավոր խրամատն այսօր Հանրապետության հրապարակում է, ՀՀ տարածքային ամբողջականությունը, պետականությունը, հայ ժողովրդի անվանգությունը միայն եւ միայն հնարավոր է պաշտպանել հրապարակում: Մենք ասյսօր լինել-չլինելու գոյաբանական խնդիրների առաջ ենք կանգնած: Նիկոլը չի՞ հոգնել հայ ժողովրդին Ալիեւով ու պատերազմով վախեցնելուց: Դուք տեսե՞լ եք աշխարհում մի երկրի ղեկավարի, որ միշտ իր ժողովրդին ասի` խելոք մնացեք, թե չէ հեսա սարի հետեւից բոբոն կգա, ձեզ կուտի: Բա ինքն ինչի՞ համար է կառավարությունում նստած, եթե ժողովրդի անվտանգությունը չի պահելու: Այսօրվանից այլեւս պատերազմից վախենալու ունի Իլհամ Ալիեւը: Իսկ եթե` Նիկո՛լ, դու էլ ես պատերազմից վախենում, արի, տղավարի ասա` վախենում եմ, մենք էլ քեզ ասենք` Նիկո՛լ, դուխով, մի՛ վախեցի: Ալիեւն ո՞վ է, որ դու վախենում ես, իսկ եթե դուխդ չի հերիքում, հայ ժողովրդի մեջ շատ դուխով մարդիկ կան: Ալիեւն աշխարհի ցանկացած կողմ վախով է գնում, հայից միշտ վախեցել է ու վախենալու է: Հերի՛ք է մեր խեղճ ու կրակ ժողովրդին վախեցնեն, թե պատերազմ կլինի: Էլի եմ ասում` այս պահին վախենալու ունի Իլհամ Ալիեւը: Ուզո՞ւմ է պատերազմ սկսել, թող սկսի, բայց չի սկսելու, որովհետեւ եթե սկսեց շատ վատ է վերջացնելու: Բայց մեր խնդիրը հիմա Նիկոլ Փաշինյանն է, որը, իր վախերով պայմանավորված, զիջում է ու հային փորձում է դարձնել վախկոտ ու նվաստացած:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ)Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումըՌուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից. ԳաբրիելյանովՌուսական բանակը հարձակվում է Խարկովի ուղղությամբ (Քարտեզ)Կախիչի համար պաշտոնանկ եղած մարզպետը հերթական գրառումն է կատարելՎաղը ՀՀ տասը տարբեր վայրերում անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու. Բագրատ ՍրբազանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հրապարակում չլինելու եւ Բագրատ Սրբազանի սպիտակ պարեգոտ հագնելու իրավունքի մասինՓաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն ԲաղդասարովԻնչու մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարգանքի տուրք չմատուցեց անմար կրակի մոտԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղՓաշինյանը մեծ վախ է զգացել, որ հայաստանյան բուհերի ուսանողները միացել են բողոքի ակցիաներին. Արամ ԳաբրիելյանովՈչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ. Արմեն ԲադալյանԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասինՀայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ ՄիրզոյանՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասինՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. ԹովմասյանՀիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞...Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնենՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանումԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացելՀոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ ԳալստյանՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանՄշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաքԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջևԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինԻ հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքըԻսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասինԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՔՊ-ական Բաքոյանը՝ Սրբազանի կողմից իր անունը հնչեցնելուց հետո ասում է, թե մեկ անգամ է նրան տեսելՎարչական տեռոր բուհերումՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԲագրատ Սրբազանը վարչապետի թեկնածու լինելու մասինԳեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինՄարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. ՍրբազանՈրոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ․ Սուրեն ՊետրոսյանՈվ է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներինՎարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան ՕսկանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода