Iravunk.com | Ինչպես են ընդունել Մոսկվայում վանաձորցու «Մի ֆունտ սիրտը»
Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը «Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհը Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկան Բերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ) Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներին Խարկով. Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ բնակավայրեր. ուկրաինական վերլուծաբաններ

Ինչպես են ընդունել Մոսկվայում վանաձորցու «Մի ֆունտ սիրտը»

Մշակութային

 «Իրավունքն» անդրադարձել էր, որ Մոսկվայում 15-րդ անգամ անցկացվել է մոնոներկայացումների SOLO փառատոնը: Տասը օր շարունակ հանդիսատեսին է ներկայացվել 17 բեմականացում։ Փառատոնին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես է եկել Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության հիման վրա գրված՝ Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացմամբ եւ արժանացել դիպլոմի: Ներկայացումը տեղի է ունեցել Մոսկվայի «Ստրաստնոյ» մշակութային պալատում: Այս մասին զրուցել ենք ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորած՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

Պարոն Սարգսյան, ի՞նչ տպավորություններով վերադարձաք SOLO փառատոնից:

— Փառատոնը շատ լավ էին կազմակերպել, եւ Մոսկվայից վերադարձանք լավ տպավորություններով: Ամեն ինչում օժանդակում էին: Հնարավորություն էին ստեղծում, որ արտիստը, դերակատարը, դերասանուհին որեւէ խնդիր չունենա: Ներկայացման համար շատ գեղեցիկ մեխանիզմ կար սարքած: Մեր բեմանկարիչը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համաբարձումյանը, շատ հետաքրքիր ձեւավորում էր արել, սակայն այդ դեկորացիան չտարանք Մոսկվա: Մեր փոխտնօրենը, որը նաեւ այդ գործով մասնագետ է, Մոսկվայում մի քանի օրում պատրաստել տվեց նորը:

Հանդիսատեսի կողմից ինչպե՞ս ընդունվեց ներկայացումը:

— Ներկայացումն անցավ բրավոներով, ծաղկեփնջերով:

Ներկա պահին Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ են: Մոսկվայի մշակութային ասպարեզում լարվածություն Դուք նկատեցի՞ք այս համատեքստում:

— Բացարձակապես չէր զգացվում, որ քաղաքական, միջպետական կամ միջազգային առումով հայերի եւ ռուսների միջեւ լարվածություն կա: Ամեն ինչ հարթ էր, բարիդրացիական, կամեցողական: Ամեն ինչ անում էին, որպեսզի մենք խնդիր չունենանք: Ներկայացումից առաջ եւ հետո շատ գեղեցիկ հյուրասիրություն կազմակերպեցին, շնորհավորեցին, լավ խոսքեր ասացին եւ լավագույն ցանկություններով ճանապարհեցին մեզ:

Քանի որ ոչ բոլորն ունեն հնարավորություն դիտելու Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը, եկեք անդրադառնանք սյուժեին, ո՞րն էր ներկայացման հիմնական ասելիքը:

— Շատերը գիտեն Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգությունը: Այդ պիեսում հրեաների ազգային խնդիրը կա: Շեքսպիրի ժամանակից սկսած մինչեւ հիմա էլ հրեաները ազգային խնդիրներ ունեն միջազգային հանրության հետ: Ինչ- որ տեղ հրեաներին քարկոծում են, չեն սիրում: «Վենետիկի վաճառական»-ում դա շատ ընդգծված է արվում: Ըստ երեւույթին, Շեքսպիրն ինքն էլ չի սիրել հրեաներին եւ անընդհատ նրանց ազգային արժանապատվությունն է ոտնահարել իր պիեսներում: Պիեսը Վենետիկի վաշխառուի մասին չէ, այլ՝ Վենետիկի մեծահարուստ իշխանավորների մասին է: Մենք մեր պիեսում շեշտը դրել էինք մարդու ազգային արժանապատվության ոտնահարման եւ դրա հանդեպ նրա կատարած գործողությունների, ավելի կոնկրետ՝ նրա վրեժխնդրության վրա: Դրա համար է Շերլոկը Աստծո առաջ խոստովանում՝ ասելով, որ ես ոչ թե շահն եմ հետապնդել, որպեսզի այդ տոկոսներից շահ ստանամ, այլ վիրավորանքների, հալածանքների դիմաց վրեժխնդրությունը: Որովհետեւ այն ժամանակներում Եվրոպայի մեծ քաղաքներում եղել են կենտրոններ, որտեղից հրեաներին թույլ են տվել դուրս գալ՝ միայն այն պայմանով, որ կարմիր գույնի գլխարկ պետք է կրեին հասարակության մեջ դուրս գալու համար, որպեսզի մարդիկ իմանան հրեա է, որ կարողանան նրան ե՛ւ անպատվեն, ե՛ւ թքեն վրան: Ահա այս ազգային արժանապատվության ոտնահարման խնդիրը մեր մոնոներկայացման մեջ մենք սրել էինք: Սամվել Խալաթյանն, իհարկե, Շեքսպիրի նյութն ընդունելով՝ գրել էր նոր, հրաշալի պիես: Նույնիսկ, երբ ես ժամանակին Վահե Շահվերդյանի մոտ կարդացի պիեսը, ասաց՝ «Մայի՛ս, այս պիեսը մի՞թե Սամվելն է գրել, կարծես, Շեքսպիրը գրած լինի»: Ի պատիվ փառատոնի կազմակերպիչների՝ պետք է նշեմ, որ թարգամությունն էլ էր շատ լավ արված: Ի դեպ, թարգմանությունը կատարվել էր Երեւանում:

Չե՞ք կարծում, որ թեման շատ արդիական է: Հատկապես հիմա, երբ կրկին սրվել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը, եւ արաբները կոտորում են հրեաներին, հրեաներն էլ՝ նրանց, իսկ աշխարհում տիրում է քաոսը:

 — Այո, շատ արդիական է: Մոսկվայում ապրող ազգությամբ հրեա ժողովրդական արտիստ Շեյնինը, նայելով ներկայացումը, շատ ոգեւորված ասաց՝ տպավորությունն այնպիսին էր, որ դուք երեկ տեսել եք Իսրայելում տեղի ունեցող դեպքերը եւ դրա հիման վրա գրել եք այդ պիեսն ու այսօր պատրաստ ներկայացում եք բերել: Ի դեպ, Սամվել Խալաթյանը պիեսի մեջ մտցրել է ոչ միայն այն վաշխառու Շայլոկին, որը 4-5 հարյուր տարի առաջ Վենետիկում տոկոսներով հարստացել է, այլ այսօրվա Շայլոկին, այսօրվա օլիգարխին, բանկիրին եւ բանդիտին, որոնց մեջ անընդհատ գնում է վիճաբանություն: Եվ այսօրվա օլիգարխը նրան ասում է՝ «Ինչ ես դու՝ թշվառ վաշխառու, կոպեկներ հաշվող, քեզ հարուստ ես երեւակայում, նայիր շուրջդ, քո ինչի՞ն է պետք այդ փուչ Անտոնիոյի մեկ ֆունտ միսը: Բացիր երախդ, կուլ տուր սրան, կուլ տուր նրան, հարստացիր: Ոսկին ազգ չունի, ոսկին հավատք չունի, երբ դատն արդեն տեղի է ունեցել»: Շայլոկն իր լոմբարդում նստած` խորհում է եւ մատնացույց է անում իրեր, որոնց դիմաց գրավ է դրված, ասելով՝ «Տեսեք սա մի գոհարազարդ շրջանակ է, որի մեջ եղել է այդ մարդու սիրելիի նկարը: Եվ ինքն այդ սերը արհամարհելով, բերել ու իր սիրելիի պատկերը շրջանակով դրել է լոմբարդում՝ տոկոսով փող վերցնելու համար: Մյուսը` ոսկե փոքրիկ սափոր է, որն ընդամենն աճյունասափոր է: Իսկ մարդը իր հոր աճյունասափորը բերել, գրավ է դրել իր պարտքի դիմաց»: Եվ հետո, երբ Շայլոկը փորձում է կշռել իրերը, ասում է՝ տեսնենք մի ֆունտ քաշ ունի՞…Նկարը, որը դնում է կշեռքի վրա, շրջանակը ծանր է լինում, ասում է՝ տեսեք հարստությունն ավելի թանկ է, քան նրա սերը, կարոտը հրկեզ: Աճյունասափորը դնում է ու տեսնում, որ բոլորովին քաշ չունի, եւ աճյունասափորի տիրոջն ասում է՝ «Հարգարժան պարոն, տես, որ քո հոր աճյունը անգամ մեկ ֆունտ քաշ չունի»: Պիեսում տեղ կա, որտեղ հեղինակը նաեւ ավելացրել է հայերի ազգային արժանապատվության թեման:

Կմանրամասնե՞ք, թե պիեսում ինչ է ասված հայերի ազգային արժանապատվության մասին:

— Լոմբարդի իրերի մեջ նաեւ կա մի ձեռնափայտ: Ասում է՝ սա էլ մի հայ պանդուխտի ձեռնափայտ է: Մի օր այդ հայը իմ դուռն էր եկել: Նա աղքատ, թշվառ, անտուն մարդ էր: Մրմնջում էր հին տխուր երգեր ու անընդհատ իր դժբախտ բախտն էր անիծում: Իր հայրենիքի կարոտով անմար նա որոշել էր տուն վերադառնալ: Եվ ցուպն էր թողնում գրավի դիմաց: Ես նրան ասացի` ուրիշ թանկ բան չունե՞ս: Նա ասաց՝ կարոտս է ամենաթանկը: Հայի կարոտը՝ հրեա՛, դու չես կարող հասկանալ: Դա չի կշռի անգամ սուլթանի թախտը: Ես նրան ասացի՝ տուր ինձ կարոտդ, եւ ես մուրհակը կգրեմ: Եվ գիտե՞ք հայն ինչ արեց: Այս գավազանը շպրտեց իմ դեմ եւ հպարտորեն դուրս ելավ փողոց: Ես նրան ասացի՝ արի քո ցուպը վերցրու, երկար ճանապարհ ես գնալու, ինչի՞ն ես հենվելու: Բայց նա դարձավ ինձ եւ ցավոտ ասաց՝ սերս մի թեւս է, կարոտս՝ մյուս: Կճախրեմ դեպի երկիրն իմ քարոտ: Այս պիեսում ազգային արժանապատվության, վրեժխնդրության, հայի, պանդխտության եւ նաեւ, կարելի է ասել, Եղեռնի թեմա կա: Եվ պիսեի ասելիքը սա էր, որը հանդիսատեսը շատ լավ հասկացավ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԲերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներինԽարկով. Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ բնակավայրեր. ուկրաինական վերլուծաբաններՇոյգուն գնաց, Լավրովը մնում է. ինչ է դա նշանակում«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճըՀոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա ՀակոբյանԻնչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ ՍրբազանՎաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ ՍրբազանՁեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավինՀայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքինՍաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ ՍրբազանԻնչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետՎաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքըՈվ կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ ՍրբազանԱյդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասինՇարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոՀերի՛ք է, իրար միս ուտենք. Արման ԱբովյանՌուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերիցԿույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համարՈվքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. ԱյնթապլեանԱրեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. ՔոչարյանԱյո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման ԱբովյանՀնարավոր չէ 2018-ի սցենարով իշխանափոխություն անել. Արման ՂուկասյանՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. ԼուսանկարՇվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՀստակ կոնցեպտ է պետք. միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. քննարկում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода