Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան
Ներքաղաքական«Եթե ձեզ թվում է, թե իշխանափոխությունից հետո Նիկոլը բանտ է նստելու, կամ որեւէ ոստիկան պատասխանատվության է ենթարկվելու, ապա դուք չարաչար սխալվում եք: Նիկոլին իշխանության բերեղները լավ գիտեն, որ գործ ունեն մի ժողովրդի հետ, որը չի հիշում երեկ ինչ էր տեղի ունենում, մարսելու են անկասկած:
Քաղաքական դաշտում դատարկություն է, ավելին ասեմ` վերջին 6 ամսում իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում, պարզ պատճառ կա` Արեւմուտքից ասել են` ով խանգարեց Նիկոլին, կորցնելու է իր ունեցվացքը Արեւմուտքում, դե մեր ընդդիմադիրներն էլ նախնտրում են իրենց կապիտալը Արեւմուտքում պահել:
Ընենց որ եթե մտածում եք ընդիմությունը չի կարում իշխանություն վերցնել, դա իմ մոտ ծիծաղ է առաջացնում, չկարենալը եւ չուզելը այլ բան է: Հետս ով ա գռազ գալի, որ հեղափոխություն կանվանեն կամ տեղափոխություն մեկ է Նիկոլը հաջորդ իշխանությունների ժամանակ ազատ ման է գալու եւ վայելի Արցախի վաճառքի միլիարդները», - գրել է քաղակտիվիստ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ: