Iravunk.com | Դուք չեք կարողացել 44 օրյայի զոհերի անունները հրապարակել, 1,5 միլիոն զոհի անուն հրապարակո՞ղ եք
ԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացել Հոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ Գալստյան Ժամը` 16:00-ին Հայկ Բաբուխանյանն ուղիղ եթերում կանդրադառնա ստեղծված իրավիճակին Հայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազան Մշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ) Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ) Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Ամաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանին Բրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ Դանիելյան Այսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք

Դուք չեք կարողացել 44 օրյայի զոհերի անունները հրապարակել, 1,5 միլիոն զոհի անուն հրապարակո՞ղ եք

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել` ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ըստ իշխող ՔՊ-ական պատգամավորի` ամենակարեւորը` պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Ա. Քոչարյանի գնահատմամբ` «իրական Հյաաստանը տալիս է այդ հնարավորությունը նաեւ ցեղասպանության այդ բացթողումը դարձնել իրականություն»։ Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունք»-ը զրուցել է «Որդիների Կանչ» ՀԿ նախագահ, 44 օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հոր` ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ հետ:

— Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` երբ ասում ենք միլիոնուկես հայ է կոտորվել Հայոց ցեղասպանության ժամանակ, պետք է միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում կարողանանք հանել, դնել, եւ Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Չեմ ուզում վատ բառեր ասել, բայց մինչեւ հիմա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ լինելով հանդերձ` Անդրանիկ Քոչարյանը դեռ 44-օրյա պատերազմի զոհերի անունները չի հրապարակել, եւ նաեւ այն, թե ով ինչ պայմաններում է զոհվել: Նույնիսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-14–ին զոհված 200 անունը չեն կարողացել հրապարակել, մինչդեռ արդեն երկու տարի է անցել: Ու հիմա ուզում են 109 տարի առաջվա միլիոնուկես զոհերի անուն-ազգանո՞ւնը գտնել ու հրապարակել, երբ Դեր Զորի անապատներում այդ մարդիկ անձնագիր էլ չեն ունեցել: Սա աբսուրդի ժանրից է: Ձեր օրոք տեղի ունեցած սպանդի զոհերի անուն-ազգանունները մինչեւ հիմա չգիտեք, ասում եք` 44-օրյա պատերազմում 4100 զոհ ենք ունեցել, իսկ մեր իմանալով` շատ ավելի է: Եթե կարողանում եք, դե հրապարակեք, իմանանք, նոր զբաղվեք 1915 թվականի ցեղասպանության միլիոնուկես զոհերով: Ուզում են ասել, թե իրական Հայաստանը անդրադառնում է նաեւ ա՞յս հարցին եւ պատին գրելո՞ւ են միլիոնուկես զոհերի անուն-ազգանունները, երբ հրաժարվում են ցեղասպանությունից, ուզում են այն հանել Սահմանադրությունից: Սա մանիպուլիցա է, հերթական սուտը` իրենց հավատացողների ուղեղները լվանալու համար: Բայց արդեն պայթել է փուչիկը, եւ ժողովուրդը հասկանում է, որ օրվա իշխանություններն ուղղակի ամեն քայլափոխին ստում են: Ի դեպ, օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը դասախոսություն էր կարդում եւ նոր թուրքական օրակարգ էր առաջ բերում: Խոսքը վերաբերում էր «Արցախ» բառին: Նա քմծիծաղով ներկայացնում էր, թե Արցախը 80-ականներին եղել է Իջեւանի ռեստորանի անունը, եւ բոլորն իբրեւ ասում էին, թե մեծանան, գնան Արցախ: Երեւի, իր համար փոքր տարիքում անհասանելի է եղել ու ամեն անգամ անցնելուց եւ սովի զգացում ունենալուց մտածել է` մեծանամ այս Արցախը ջնջեմ: Մեծացավ իրական Արցախը ջնջեց: Այնինչ մենք իրական Հայաստան ունեինք` Արցախով հանդերձ:

— Իշխանությունը նաեւ նոր ռեպրեսիաների ալիք է սկսել`ամեն օր ականատես ենք կալանքի վերաբերյալ քաղաքական դատավարությունների, նոր ձերբակալությունների եւ քրեական գործերի հարուցման: Ինչո՞վ է սա պայմանավորված:

— Այս ռեպրեսիաների շարքն արդեն քանի տարի է` շարունակվում է: Եվ մենք` ծնողներս էլ անմասն չենք մնացել այդ ռեպրեսիաներից: Իմ բախտակիցներից երկուսը դեռ դատական պրոցեսների մեջ են, անընդհատ ձգձգվում է այդ դատավարությունները, որպեսզի չավարտվի, եւ մահակը միշտ իրենց ձեռքը լինի: Ինչ վերաբերում է նոր ռեպրեսիաներին, դրանք սկսվեց այն բանից հետո, երբ Նիկոլը հայտարարեց, որ պետք է Տավուշի չորս գյուղերը հանձնի, ինչի դեմ շատ բնական ալիք ձեւավորվեց: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում է ձեւավորվել, որի մաս են կազմում վճռական տեղաբնակները եւ հայաստանյան տարբեր շրջաններից ներկայացուցիչներ, խորհուրդ է ստեղծվել: Եվ այս ալիքի ֆոնի վրա փորձում են նոր ռեպրեսիաներ սկսել: Ասեմ, որ Տավուշում տեղի ունեցած հավաքին ես էլ էի ներկա եւ ամենահուսադրողը ոսկեպարցիների զգալի մասի վճռական տրամադրված լինելն էր: Նույնիսկ իրենց համայնքի ղեկավարն իր խոսքում ասաց, որ` մենք թույլ չենք տալու սահմանն անցնի մեր բակով: Սա ոգեւորող էր:

— Առանց մեկ կրակոցի հանձնված Աղավնոյում էլ էին ոգեւորված, ի՞նչ անել, որպեսզի Ոսկեպարում չկրկնվի նույնը:

— Խնդիրն այլ դաշտում է: Հայաստանի իշխանությունները ձեռքները լվացել էին, եւ Աղավնոյի բնակիչները մնացել էին մենակ: Եթե կհիշեք, մարդիկ Կոռնիձոր էին գնում, որպեսզի այնտեղից գոնե ոգեւորեն: Ինչ խոսք, պետք է տեղացիներին ոգեւորել, ինչի համար էլ ձեւավորվում են այս շարժումները: Եթե մարդիկ չգնային Ոսկեպար, ոսկապարցիները, հուսահատված լինելով, շատերը հնարավոր է լքեին իրենց տները, վաճառեին եւ ուղղակի դուրս գային: Մինչդեռ հիմա իրենց մեջ պայքարի ոգի է ձւավորվել, եւ այդ պայքարի ոգին պետք է տարածվի ամբողջ Տավուշում եւ Տավուշից էլ` ամբողջ Հայաստանում: Այնտեղ ես էլ իմ խոսքում ասացի, որ շարժումը սկսում է Տավուշից, բայց ավարտվելու է Երեւանում: Եթե գնում ենք Տավուշ եւ փորձում ենք այնտեղ ինչ-որ բան անել, վերջնանպատակը ազատվելն է օրվա իշխանությունից, որպեսզի կարողանանք փրկել Տավուշ աշխարը եւ մնացած ամբողջ Հայաստանը: Եթե որեւէ քայլ չանենք, Տավուշի այս չորս գյուղերը հանձնելուց հետո` չորս-չորս գյուղ էլի հանձնելու են: Մինչեւ այս պահը Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառ.կմ էր, հետո գտան հանրագիտարան կամ, այսպես ասած, բրիտանացի գիտնականները պեղեցին մի քարտեզ, որտեղ այն դարձավ 29.743 քառ.կմ: Վաղը կարող է իրենց նկուղից մի ուրիշ քարտեզ գտնի եւ ասի` 25 հազ. քառ.կմ է մեր երկրի տարածքը: Այնուհետեւ նույն իրական եւ պատմական Հայաստանի խոսույթով որոշի, թե եւս չորս գյուղ մերը չէ, իրական Հայաստանը առանց այդ չորս գյուղերի է: Երբ Ադրբեջանը պահանջի Սյունիքից հատված, կտա ու կասի` իրական Հայաստանն առանց Սյունիքի է, իրական Հայաստանը միայն Երեւանն է: Իսկ երբ Երեւանն էլ չլինի, կասի` ժողովուրդ, պարզվեց, որ իրական Հայաստան չենք էլ ունեցել, միայն պատմական Հայաստան է եղել, որը էլ չունենք:

— Այս առումով չե՞ք կարծում, որ ընդդիմությունը շատ է ուշանում: Փաստացի արձանագրվում են հնարավոր բոլոր վտանգները, բայց այս գահավիժումը կասեցնելու հակընդդեմ քայլեր չեն ուրվագծվում:

— Ինչ խոսք, ընդդիմությունն ուշանում է եւ բավականին շատ է ուշացրել: Ինչպես դուք նշեցիք, Աղավնոն, Բերձորը եւ Սուսը, երբ հանձնվեց, այն ժամանակ էլ ալիք կար, բայց ուղղորդող չկար: Բայց հիմա Բագրատ սրբազանն իր ձեռքն է վերցրել այդ շարժումը: Նա իր խոսքում ասաց, որ քաղաքականությամբ չենք զբաղվում, զբաղվում ենք` կյանքեր ու հայրենիք փրկելով: Բագրատ սրբազանի խոսքը շատ հուսադրող էր: Թող ընդդիմությունը փորձի իր ռեսուրսով, իր ուժերով օգնել այդ շարժման խորհրդին, եւ այդ ալիքը Տավուշից տարածվի նաեւ մյուս մարզեր եւ վերջնական հասնի Երեւան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացելՀոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ ԳալստյանԺամը` 16:00-ին Հայկ Բաբուխանյանն ուղիղ եթերում կանդրադառնա ստեղծված իրավիճակինՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանՄշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաքԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջևԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինԻ հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքըԻսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասինԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՔՊ-ական Բաքոյանը՝ Սրբազանի կողմից իր անունը հնչեցնելուց հետո ասում է, թե մեկ անգամ է նրան տեսելՎարչական տեռոր բուհերումՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԲագրատ Սրբազանը վարչապետի թեկնածու լինելու մասինԳեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինՄարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. ՍրբազանՈրոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ․ Սուրեն ՊետրոսյանՈվ է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներինՎարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան ՕսկանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինՄայիսի 10-ի աստղագուշակՇաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըԲայրամովը մեկնել է ՂազախստանՊուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակելԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղԲագրատ Սրբազանը հայտնվել է բժիշկների հսկողության տակՎարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանըԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտՕրվա խորհուրդ. Մայիսի 10ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսելԿարծում եմ, որ շարժմանը հաջողվելու է բեկել իրավիճակը. ԱԱԾ նախկին տնօրենՊուտինը բավականին կոշտ է եղել Նիկոլի հետ«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Ժողովուրդ». Կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարվածՊուտինն առաջարկել է Միշուստինին նոր կառավարության վարչապետի պաշտոնումԱրևը «հարձակվել» է Երկրի վրա՝ բարձրացնելով «ապոկալիպտիկ բռնկման» վտանգը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода