«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին
ՀասարակությունՀայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում մի խումբ քաղաքացիներ փորձում են փակել։ Նրանք բողոքի ցույց են անում ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման։ Ոստիկանները հորդորում են քաղաքացիներին դադարեցնել ցույցը, սակայն քաղաքացիները շարունակում են ցույցը։
Տեղում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանը եւ Աղվան Վարդանյանը։
Ոստիկանների եւ Արթուր Սարգսյանի միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ, երբ պատգամավորը ոստիկանին հորդորեց քաղաքացիների հետ կոպիտ չխոսել, եւ երբ ոստիկաններից մեկը Սարգսյանի ձեռքը բռնեց: Ցուցարարներից մեկը ոստիկանության գնդապետին դիմեց՝ ո՞ւմ ճանապարհն է։ «Մերն է»,-պատասխանեց ոստիկանը։ «Բա Նիկոլն ասում է՝ թուրքի՞նն է։ Եկել եք թուրքի ճանապարհն եք պահում, հայի դե՞մն եք փակում։ Դուք թուրքին եք պաշտպանելո»,-ի պատասխան ասաց քաղաքացին՝ դիմելով ոստիկաններին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/25/1414742/
© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից