«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչ
ՀասարակությունՏավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շարունակում են փակ պահել համայնքով անցնող կամուրջը, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, պատրաստվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև գյուղով անցնող միջպետական ճանապարհը շարունակում են փակ պահել։
Բնակիչները զայրացած են, կոչ են անում բոլոր տավուշցիներին միանալ ընդվզմանը, զգուշացնում են՝ եթե հիմա չկասեցվի սահմանազատումն ու տարածքային զիջումները, շատ ավելի վատ է լինելու։
«Փոխանակ վեր կենան, գան էստեղ, մեկը կանաչի ա ծախում, մեկը՝ շինարարություն անում․․․ շուտով կգան, հերթով բոլորիդ դռները կթակեք, որ պահին թուրքն իր զորքը բերեց 4 գյուղերը, խորանալու է Հայաստանի տարածքի մեջ, այլ ընտրություն չկա՝ պատերազմ կլինի այն պահին, երբ թուրքը տիրի 4 գյուղին, լավ հիշեք։ Հե՛նց թուրքը մտավ գյուղերը, ոտքն ամրապնդեց, լայնածավալ պատերազմ է սկսելու՝ Սյունիքով, Վարդենիսով, Տավուշով, ու դա լինելու է Հայաստանի վերջը։ Եթե կա տղամարդ, որը մտածում ա էս մի բուռ արյան գնով պահած հողի համար, թող դո՛ւրս գա, կանգնի՛ ժողովրդի կողքին»,- նշեց բողոքի ակցա իրականացնող բնակիչներից մեկը։